18 July

Աշխատանքներ «Double Tree by Hilton» հյուրանոցում

«Դելտապրո» ընկերությունը նախագծային և արտադրանքի տեղադրման աշխատանքներ է իրականացրել հյուրանոցային «Hilton Worldwide» միջազգային ցանցի Երևանում կառուցված «Double Tree by Hilton» հյուրանոցում։ Այն բացվել է 2015 թվականի հուլիսի 18-ին։ «Դելտապրո»-ն իրականացրել է հյուրանոցի արտաքին ապակեպատումը, ինչպես նաև ավտոմատ դռների, մետաղապլաստե դռների և պատուհանների, ալյումինե դռների և պատուհանների, ապակյա բազրիքների պատրաստումն ու տեղադրումը։