Նորություններ


Աշխատանքներ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում

«Դելտապրո» ընկերությունը մասնակցել է Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի շինարարական աշխատանքներին։ Գեղասահքի դպրոցը բացվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։ Գեղասահքի դպրոցում նախագծային և շինարարական աշխատանքները ներառել են ֆասադների ապակեպատումը, ավտոմատ դռների, ալյումինե դռների և պատուհանների, ալյումինե բազրիքների, շերտավարագույների և հայելիների պատրաստումն ու տեղադրումը։

Աշխատանքներ «Opera Suite» հյուրանոցում

«Դելտապրո» ընկերությունը մասնակցել է Երևանի 15-հարկանի «Opera Suite» հյուրանոցի շինարարական աշխատանքներին։ Հյուրանոցը բացվել է 2015 թվականի սեպտեմբերի 19-ին։ Հյուրանոցում «Դելտապրո»-ի նախագծային և շինարարական աշխատանքները ներառել են արտաքին ապակեպատումըմուտքի ավտոմատ դռների, ալյումինե դռների, ապակյա բազրիքների և գրասենյակային միջնորմների պատրաստումն ու տեղադրումը։

Աշխատանքներ «Double Tree by Hilton» հյուրանոցում

«Դելտապրո» ընկերությունը նախագծային և արտադրանքի տեղադրման աշխատանքներ է իրականացրել հյուրանոցային «Hilton Worldwide» միջազգային ցանցի Երևանում կառուցված «Double Tree by Hilton» հյուրանոցում։ Այն բացվել է 2015 թվականի հուլիսի 18-ին։ «Դելտապրո»-ն իրականացրել է հյուրանոցի արտաքին ապակեպատումը, ինչպես նաև ավտոմատ դռների, մետաղապլաստե դռների և պատուհանների, ալյումինե դռների և պատուհանների, ապակյա բազրիքների պատրաստումն ու տեղադրումը։

Աշխատանքներ Երևանի «Carrefour» հիպերմարկետում

«Դելտապրո» ընկերությունը «Carrefour» առևտրային ցանցի պատվերով մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել Երևանի «Carrefour» հիպերմարկետում, որը բացվել է 2015 թվականի մարտի 11-ին։ Իր գործունեության ոլորտի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների շրջանակներում «Դելտապրո»-ն կատարել է հակահրդեհային շերտավարագույրների, հակահրդեհային մետաղական դռների, հակահրդեհային փայտե դռների, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև մետաղապլաստե դռների տեղադրման աշխատանքները։

Աշխատանքներ «Ucom» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնում

«Դելտապրո» ընկերությունն իր գործունեության ոլորտի արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ է իրականացրել «Ucom» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնում։ Դրանց շրջանակում «Դելտապրո»-ն իրականացրել է ավտոմատ դռների և գրասենյակային միջնորմների, ինչպես նաև ապակյա բազրիքների և ապակյա ցուցափեղկերի նախագծման և տեղադրման աշխատանքները։

Աշխատանքներ «Yerevan Mall» առևտրի կենտրոնում

«Դելտապրո» ընկերությունը լայնածավալ նախագծային և տեղադրման աշխատանքներ է կատարել «Yerevan Mall» խոշոր առևտրի կենտրոնում, որի բացումը կայացել է 2014 թվականի փետրվարի 21-ին։ Այդ աշխատանքները ներառել են արտաքին ապակեպատումը, տանիքների ապակեպատումը, ինչպես նաև ապակե ցուցափեղկերի ու ապակյա բազրիքների տեղադրումը։ Բացի այդ, «Դելտապրո»-ն «Yerevan Mall» առևտրի կենտրոնում կատարել է ալյումինե կառուցվածքների նախագծումն և տեղադրումը, նաև՝ ավտոմատ դռների, սեկցիոն դարպասների և շերտավարագույրների տեղադրումը։