Նորություններ


Ճակատների ապակեպատում

Աշխատանքներ «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնում

«Դելտապրո» ընկերությունը մասնակցել է Լոռիում «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնի շինարարական աշխատանքներին։ «ՍՄԱՐԹ» կենտրոնում նախագծային և շինարարական աշխատանքները ներառել են ֆասադների ապակեպատումը, տանիքների ապակեպատումը, դռների և պատուհանների պատրաստումն ու տեղադրումը։ Շինությունը ապակեպատ է և չի տարանջատվում բնությունից: Կենտրոնը կբացվի 2018-ի մայիսին։

5 th Anniversary

«Դելտապրո»-ն մեծ շուքով նշեց հիմնադրման 5-ամյակը

Երևանի Double Tree by Hilton հյուրանոցում սեպտեմբերի 22-ին կայացավ «Դելտապրո» ընկերության 5-ամյակի տոնակատարությունը։: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ընկերության աշխատակիցներն ու գործընկերները, այդ թվում հայտնի ճարտարապետներ, ներդրողներ, կառուցապատողներ: Բացի Հայաստանյան գործընկեր կազմակերպություններից հատուկ այս առիթով Հայաստան էին ժամանել հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից,Մերձավոր Արևելքից: Հանդիսության սկզբում ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ընկերության տնօրեն Արթուր Մանուկյանը։ Նա նշեց, որ «Դելտապրո»-ն, լինելով բավականին երիտասարդ, կայուն քայլերով շարժվում է դեպի ապագա: «Չսահմանափակվելով այժմյան ձեռքբերումներով` մեր առջև դրելենք նոր, լայնամասշտաբ նպատակներ, որոնք պլանավորում ենք իրականացնել մոտ ապագայում»,- շեշտեց Արթուր Մանուկյանը և ողջույնի խոսք հղեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումնեն ունեցել ընկերության կայացման և զարգացման մեջ: Նա խորին երախտագիտություն հայտնեց «Դելտապրո»-ի տեղական և արտերկրի գործընկերներին, որոնց շնորհիվ ընկերությունը  5 տարի շարունակ հաստատուն քայլերով շարժվել է նոր ուղով և երբեք չի կորցրել իրեն ընձեռված հնարավորությունները: Այնուհետև ներկայացվեց ընկերության պատմությունը և անցած ուղին՝ նաև ֆիլմի տեսքով։ Ողջույնի խոսքով ելույթ ունեցան «Դելտապրո» ընկերության գործընկեր «AGC Glass Europe» ընկերության ԱՊՀ երկրներում արտահանման գծով մենեջեր  ԶաուրԱլիրզաևը , «Dormakaba Eurasia» ընկերության վաճառքի տնօրեն Սերգեյ Կլյուկվինը և «VEKA»  ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիյ Ակիմենկո ։ Արձանիկների տեսքով հուշանվերներ հանձնվեցին «Դելտապրո» ընկերության լավագույն գործընկերներ «Մոնարխ»  ՍՊԸ-ին, «Արխանգել» ճարտարապետականստուդիային, «Արխկուպ» ճարտարապետական արվեստանոցին, «Զաարտ»ճարտարապետական արվեստանոցին, Schuko ընկերության հայաստանյան ներկայացչությանը, «AGC Glasss Europe» ընկերությանը, «Double Tree by Hilton» հյուրանոցին, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնին, MAF «Carrefour» (Majid al Futtaim Hypermarkets — Armenia)հիպերմարկետի ներկայացուցիչ Բերճ Ջալադյանին , Մերձավոր Արևելքում MAF «Carrefour » (Majid al Futtaim Hypermarkets) խանութների նախագծերի ղեկավար  Հաֆեդ Ալզակիին, ճարտարապետներ Գարեգին Աղուզումցյանին և Փոլ Կալուստյանին ։ «Դելտապրո»-ի 5-ամյակին նվիրված պղնձե շքանշան շնորհվեց ընկերության այն աշխատակիցներին, ովքեր ընկերության հետ են հիմնադրման օրվանից. նրանք են՝ հավաքման արտադրամասի ղեկավար Գարիկ Անուշավանյանը, հավաքման մասնագետ Արմեն Ենոքյանը, ապակու մասնագետ Արմեն Նիգոյանը, տեղադրման խմբի ղեկավար Սասուն Գալստյանը, տեղադրման մասնագետներ Վարդան Հայրապետյանը, Ռոման Սարուխանյանը և Խաչիկ Նազարեթյանը, վարորդ Գենադի Հարությունյանը և սպասարկման մենեջեր Ավագ Նիգոյանը։ Այսուհետ, ընկերության կողմից որդեգրած հեռանկարային քաղաքականության համաձայն, «Դելտապրո»-ում 10 տարի աշխատած մասնագետներին կշնորհվեն արծաթե, 15 տարի աշխատած մասնագետներին՝ոսկե, իսկ 20 տարի աշխատած մասնագետներին՝ պլատինե շքանշաններ։

27.07..2017 (2)

Աշխատանքներ «Սանտա Ֆե» սրճարանում

«Դելտապրո» ընկերությունը մասնակցել է «Սանտա Ֆե» սրճարանի շինարարական աշխատանքներին։ Սրճարանը բացվել է 2017 թվականի հունիսի 19-ին։ Սրճարանում «Դելտապրո»-ի նախագծային և շինարարական աշխատանքները ներառել են վերելակների, տանիքի ապակեպատումը, ապակյա բազրիքների, ցուցափեղկերի պատրաստումն ու տեղադրումը։

hilton-news

Աշխատանքներ «Double Tree by Hilton» հյուրանոցում

«Դելտապրո» ընկերությունը նախագծային և արտադրանքի տեղադրման աշխատանքներ է իրականացրել հյուրանոցային «Hilton Worldwide» միջազգային ցանցի Երևանում կառուցված «Double Tree by Hilton» հյուրանոցում։ Այն բացվել է 2015 թվականի հուլիսի 18-ին։ «Դելտապրո»-ն իրականացրել է հյուրանոցի արտաքին ապակեպատումը, ինչպես նաև ավտոմատ դռների, մետաղապլաստե դռների և պատուհանների, ալյումինե դռների և պատուհանների, ապակյա բազրիքների պատրաստումն ու տեղադրումը։

irod-n

Աշխատանքներ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում

«Դելտապրո» ընկերությունը մասնակցել է Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի շինարարական աշխատանքներին։ Գեղասահքի դպրոցը բացվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։ Գեղասահքի դպրոցում նախագծային և շինարարական աշխատանքները ներառել են ֆասադների ապակեպատումը, ավտոմատ դռների, ալյումինե դռների և պատուհանների, ալյումինե բազրիքների, շերտավարագույների և հայելիների պատրաստումն ու տեղադրումը։

opera-suite-n

Աշխատանքներ «Opera Suite» հյուրանոցում

«Դելտապրո» ընկերությունը մասնակցել է Երևանի 15-հարկանի «Opera Suite» հյուրանոցի շինարարական աշխատանքներին։ Հյուրանոցը բացվել է 2015 թվականի սեպտեմբերի 19-ին։ Հյուրանոցում «Դելտապրո»-ի նախագծային և շինարարական աշխատանքները ներառել են արտաքին ապակեպատումըմուտքի ավտոմատ դռների, ալյումինե դռների, ապակյա բազրիքների և գրասենյակային միջնորմների պատրաստումն ու տեղադրումը։

carrefour-news

Աշխատանքներ Երևանի «Carrefour» հիպերմարկետում

«Դելտապրո» ընկերությունը «Carrefour» առևտրային ցանցի պատվերով մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել Երևանի «Carrefour» հիպերմարկետում, որը բացվել է 2015 թվականի մարտի 11-ին։ Իր գործունեության ոլորտի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների շրջանակներում «Դելտապրո»-ն կատարել է հակահրդեհային շերտավարագույրների, հակահրդեհային մետաղական դռների, հակահրդեհային փայտե դռների, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև մետաղապլաստե դռների տեղադրման աշխատանքները։

ucom-amiryan

Աշխատանքներ «Ucom» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնում

«Դելտապրո» ընկերությունն իր գործունեության ոլորտի արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ է իրականացրել «Ucom» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնում։ Դրանց շրջանակում «Դելտապրո»-ն իրականացրել է ավտոմատ դռների և գրասենյակային միջնորմների, ինչպես նաև ապակյա բազրիքների և ապակյա ցուցափեղկերի նախագծման և տեղադրման աշխատանքները։

ymall-bg

Աշխատանքներ «Yerevan Mall» առևտրի կենտրոնում

«Դելտապրո» ընկերությունը լայնածավալ նախագծային և տեղադրման աշխատանքներ է կատարել «Yerevan Mall» խոշոր առևտրի կենտրոնում, որի բացումը կայացել է 2014 թվականի փետրվարի 21-ին։ Այդ աշխատանքները ներառել են արտաքին ապակեպատումը, տանիքների ապակեպատումը, ինչպես նաև ապակե ցուցափեղկերի ու ապակյա բազրիքների տեղադրումը։ Բացի այդ, «Դելտապրո»-ն «Yerevan Mall» առևտրի կենտրոնում կատարել է ալյումինե կառուցվածքների նախագծումն և տեղադրումը, նաև՝ ավտոմատ դռների, սեկցիոն դարպասների և շերտավարագույրների տեղադրումը։