21 February

ymall-bg

Աշխատանքներ «Yerevan Mall» առևտրի կենտրոնում

«Դելտապրո» ընկերությունը լայնածավալ նախագծային և տեղադրման աշխատանքներ է կատարել «Yerevan Mall» խոշոր առևտրի կենտրոնում, որի բացումը կայացել է 2014 թվականի փետրվարի 21-ին։ Այդ աշխատանքները ներառել են արտաքին ապակեպատումը, տանիքների ապակեպատումը, ինչպես նաև ապակե ցուցափեղկերի ու ապակյա բազրիքների տեղադրումը։ Բացի այդ, «Դելտապրո»-ն «Yerevan Mall» առևտրի կենտրոնում կատարել է ալյումինե կառուցվածքների նախագծումն և տեղադրումը, նաև՝ ավտոմատ դռների, սեկցիոն դարպասների և շերտավարագույրների տեղադրումը։